«Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Իսրայելի հավաքականի դեմ խաղից առաջ Ադրբեջանի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ֆուտբոլիստները շատ հոգնած են միացել հավաքականին: Նույնիսկ մանկապատանեկան տարիքային խմբում հանդես եկող խաղացողները գիտեն, որ հավաքականին միանալուց առաջ պետք է պահպանել ֆիզիկական վիճակը:
«9 միավոր՝ 3 խաղերու՞մ. Դուք ծաղրում եք ինձ: Նման հայտարարությունների համար մեզ վրա ուղղակի ծիծաղում են: Դա իրական չէ: Եթե կատակում եք, այդպես էլ ասեք, այլապես արտասահմանում նման կատակները երբեմն լուրջ են ընկալվում»:












































