Թուրինի «Յուվենթուս»-ը դիտարկում է իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցը:
Ընթացիկ մրցաշրջանից հետո 34-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրանալու է:
«Հաջորդ մրցաշրջանում ևս պատրաստվում եմ ֆուտբոլ խաղալ: Դեռ չեմ կողմնորոշվել՝ կարիերաս որ ակումբում եմ շարունակելու: Իհարկե՝ նախապատվությունը տալիս եմ «Յուվենթուս»-ին:
Չեմ ցանկանում կարիերաս շարունակել միայն այն բանի համար, որ ես Անդրեա Պիրլոն եմ: Ցանկանում եմ առանցքային դեր ունենալ թիմիս կազմում: Կնշեմ միայն այն, որ գումարը կարևոր չէ ինձ համար»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:










































