Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն գնահատում է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերը

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն այսօր ավարտել է իր առաջին այցը Հայաստանի Հանրապետութուն: 2013թ.-ի սեպտեմբերի 3-6-ը տեղի ունեցած այցի նպատակն էր ապահովել խորհրդատվական և տեխնիկական օժանդակություն Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմին (ԱԿՄ): Այս մասին հայտնում է ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

Ազգային կանխարգելման մեխանիզմը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմն է` համաձայն Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության հոդված 11-ի:

Այցի ընթացքում Կանխարգելման ենթակոմիտեն հանդիպել է կառավարության, ոչ-կառավարական կազմակերպությունների, ՄԱԿ-ի, ինչպես նաև Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների հետ:

Կանխարգելման ենթակոմիտեի այցի հիմնական նպատակն էր Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բռնությունների և խոշտանգումների կանխարգելման բաժնի և խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հետ բովանդակալից հանդիպումների, ինչպես նաև ազատազրկման վայրեր մի շարք համատեղ այցերի միջոցով: ՄԱԿ-ի փորձագետները հնարավորություն ունեցան անմիջականորեն գնահատելու խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հայաստանյան այս մարմնի կարիքները և ընթացիկ մարտահրավերները:

Այցի ավարտին պատվիրակության ղեկավարը նշել է. «Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն հանդիպումներ է ունեցել պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս հետ միասին այցելել է մի քանի ազատազրկման վայրեր: Ենթակոմիտեն գնահատում է այն քայլերը, որոնք Հայաստանը կատարել է խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ և կառաջարկի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են այս գործընթացի հետագա իրականացման համար: Այդ նպատակով, Կանխարգելման ենթակոմիտեն պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության և Ազգային կանխարգելման մեխանիզմի համար ապահովել համապատասխան աջակցություն և խորհրդատվություն»:

Կանխարգելման ենթակոմիտեն ՀՀ կառավարությանը և Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմին կներկայացնի առանձին, կոնֆիդենցիալ զեկույցներ, որոնք կներառեն ենթակոմիտեի` այցի արդյունքում բարձրացված դիտողություններն ու առաջարկությունները:

Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի պատվիրակության կազմում էին`

տկն. Մարի Ամոս/ պատվիրակության ղեկավար/,

պրն. Միգել Սարրե Իգուինիզ, և

պրն. Վիկտոր Մադրիգալ-Բորլոզ:

Պատվիրակությանն աջակցում էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պրն. Բրեդլի Բուզետտոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում