Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Իրանի միջուկային ծրագիրը իրանցի բանագնացի հետ կքննարկի սեպտեմբերի վերջին՝ Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Իրանական կողմից բանակցություններին կմասնակցի Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Էշթոնը հայտարարել էր, որ «վեցյակ»-ի երկրները պատրաստ են քննարկել միջուկային հարցը Իրանի պատվիրակության հետ՝ նշելով հստակ արդյունքների հասնելու անհրաժեշտությունը:







































