Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Corriere dello sport-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրինի «Յուվենթուս»-ին:
Ռումինացի մասնագետը նշել է, որ թուրինյան ակումբը կարող է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթն ընթացիկ մրցաշրջանում:
« «Յուվենթուս»-ը շատ հզոր մարզիչ ունի՝ ի դեմս Անտոնիո Կոնտեի: Այժմ թիմին է միացել Կարլոս Տևեսը, ով ավելի կհզորացնի թիմի հարձակումը:
Կարծում եմ՝ այդ ակումբը կարող է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը»,- հայտարարել է Լուչեսկուն:






































