Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Դիվանագետները քննարկել են իրավիճակը Սիրիայում ապրիլի 7-ի գիշերը ԱՄՆ-ի կողմից իրականացված հրթիռակոծությունից հետո:
«Լավրովն ընդգծել է, որ հարձակումը մի երկրի վրա, որի կառավարությունը պայքարում է ահաբեկչության դեմ, միայն կօգնի ծայրահեղականներին և լրացուցիչ սպառնալիք կստեղծի տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Լավրովը և Թիլերսոնը պայմանավորվել են հանդիպման ընթացքում շարունակել Սիրիայի հարցով երկխոսությունը:






































