Անգլիայի հավաքականի հարձակվող Դենիել Սթարիջը բաց կթողնի աշխարհի 2014 թվականի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Մոլդովա և Ուկրաինայի ընտրանիների դեմ հանդիպումը: Այդ մասին հայտնում է երկրի Ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Խաղային դրվագներից մեկում «Լիվելպուլ»-ի 24-ամյա հարձակվողը ազդրի վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստն արդեն հեռացել է ազգային թիմից և ակումբի մարզաբազա վերադարձել, որտեղ խորացված բժշկական հետազոտություն կանցնի:
Հիշեցնենք` Մոլդովայի հավաքականի դեմ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին, իսկ Ուկրաինայի ընտրանու դեմ անգլիացիները խաղալու են սեպտեմբերի 10-ին:






































