Իտալացի դիրիժոր Սիմոնե Ֆերմանին, ով առաջին անգամ Ռուսաստան է ժամանել՝ մասնակցելու Հելիկոն օպերայի սեզոնի բացմանը, Ջուզեպե Վերդիի ծոռի ծոռն է: Նա այդ մասին իմացել է 13 տարի առաջ, երբ արդեն ինքն էլ էր հանրահայտ: Իր ընտանիքի դրամատիկ պատմությունը նա նկարագրել է «Ընկեցիկը Ֆերարիից» գրքում:
Մաեստրոյի նախատատը՝ Լուիջա Ֆիանդրինին, Ջուզեպե Վերդիի և երգչուհի Ջուզեպինա Ստրեպոնիի ապօրինի դուստրն է: Վախենալով նախապաշարմունքներից՝ ծնողները որոշել են երեխային դաստիարակության տալ: Հետագայում զույգն ամուսնացել է, դստերն ընդունել են, սակայն հպարտ Լուիջան նախընտրել է չվերադառնալ ծնողների մոտ: Նա աղքատ է ապրել: Միակ նվերը, որ նա ընդունել է Վերդիից և նրա կնոջից, լուսանկարն էր:









































