ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թոռնուհի, 5-ամյա Արաբելա Քուշները, ով Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստրն է, չինարենով երգել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար։ Այս մասին Իվանկա Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։
«Շատ եմ հպարտանում Արաբելայով ու Ջոզեֆով և նրանց ելույթով՝ ի պատիվ նախագահ Սի Ցզինպինի և տիկին Պեն Լիյուանի ԱՄՆ պաշտոնական այցի»,-գրել է նա։
Very proud of Arabella and Joseph for their performance in honor of President Xi Jinping and Madame Peng Liyuan’s official visit to the US! pic.twitter.com/fu3RIh26UO
— Ivanka Trump (@IvankaTrump) April 7, 2017










































