«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Լուիշ Նանին 5 տարով երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ նոր համաձայնագրի` խաղացողը կպաշտպանի թիմի գույները մինչև 2018 թվականը:
«Լինելով ընդամենը 26 տարեկան` Նանին մեծ տաղանդի ու փորձի տեր խաղացող է: Ես տպավորված էի մարզումներում նրա կատարած աշխատանքով», – ասել է Դևիդ Մոյեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խաղացողի նկատմամբ հետաքրքրվածություն էին ցուցաբերում «Յուվենթուս»-ը, «Մոնակո»-ն ու «Զենիթ»-ը:



































