Այս պահին ՀՀԿ գրասենյակի դիմաց հավաքվում են մի խումբ ակտիվիստներ, ովքեր դեմ են Հայաստանի Մաքսային միության անդամակցելուն:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը:
Նիստին Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին կներկայացնի Խորվաթիա և Մոսկվա կատարած այցի մանրամասները: Հատկապես՝ թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը»







































