2013թ. ամառային տրանսֆերաին պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի ձեռքբերման անհաջող երեք փորձեր է կատարել:
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ նույնիսկ չի մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին:
«Չեմ հեռանա «Բարսելոնա»-ից: Պատճառը գումարը չէ: «Յունայթեդ» չեմ տեղափոխվի, նույնիսկ եթե առաջարկեն եռապատկել աշխատավարձս: Ես սեփական գրպանից վճարեցի, որպեսզի տեղափոխվեմ «Բարսելոնա»: Չէ՞ որ «Արսենալ»-ում ավելի բարձր էր վարձատրությունս:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայացուցիչները չեն խոսել ինձ հետ, իսկ ես միշտ հայտարարել եմ, որ մտածում եմ միայն «Բարսելոնա»-ում հանդես գալու մասին»,- հայտարարել է Ֆաբրեգասը:








































