Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Ա-160» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում, տանը կից ավտոտնակից ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ, վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: