Washington Post-ի նոր տերը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆրի Բեզոսը, խմբագրական կոլեգիայի և թերթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ մտադիր է միջոցներ ներդնել թերթի հետագա զարգացման համար: Բեզոսը, ով օգոստոսին 250 մլն դոլարով գնել էր թերթը, ընդգծել է, որ չի պատրաստվում շահույթի ավելացման համար ծախսերի կրճատման ուղին ընտրել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նա կարծում է, որ թերթի անձնակազմի նոր կրճատումները պարզապես կտանեն պարբերականի վախճանի, կամ լավագույն դեպքում՝ անպիտանելիության: Նրա կարծիքով՝ գումար աշխատելը բավարար չէ, թերթը պետք է աճի:
Բեզոսը հայտնել է, որ լուրջ լրատվական կազմակերպությունը չպետք է իջնի ամենացածր մակարդակին՝ փորձելով ավելի լայն լսարան գրավել: Նա, որպես թերթի շահութաբերության հնարավոր տարբերակ, դիտարկում է դրա տարածումը պլանշետային համակարգիչների միջոցով:









































