Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է զրկվել Ռուսաստանի կողմից Բելառուսին տրվող 3-3.5 մլրդ դոլար վարկից, եթե ռուսաստանյան լրագրողները դուրս հրավիրվեն այդ երկրից: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Կրեմլում բարձրաստիճան մի պաշտոնյայի, որը նշել է, որ այդ որոշումը չի կարող ազդեցություն չունենալ Ռուսաստանի դիրքորոշման վրա:
Հիշեցնենք, որ երեկ Լուկաշենկոն մեղադրել է ռուսաստանցի լրագրողներին իրավիճակը Բելառուսում դիտավորյալ սրելու և արտարժութային շուկայում տեղի ունեցող զարգացումները ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար: