Եվրոպայում լայն տարածում են գտել սարքավորումները, որոնք կեքսեր, պիցցա, շամպայն և նույնիսկ սև ձկնկիթ են «վաճառում»: Հետ չմնալու համար Բելգիան որոշել է ներկայացնել աշխարհում առաջին վճարովի սարքը, որի միջոցով կարելի է ստանալ կարտոֆիլ-ֆրիի թարմ չափաբաժին:
Այս սարքը կարտոֆիլը պատրաստում է տաք տավարի յուղով և ոչ թե ձեթով:
Ավտոմատի մեջ պետք է դնել 2.50 եվրո, և արդեն 90 վայրկյան անց թղթե բաժակով կարելի է ստանալ ֆրիի թարմ չափաբաժինը՝ պատառաքաղի, ինչպես նաև մայոնեզի կամ կետչուպի հետ՝ ըստ նախասիրության:
Այս մասին հաղորդում է Kedem-ը:










































