Հերթական էսքիզի վրա աշխատող նկարչուհին թույլ է տվել դստերն օգնել իրեն: Նրանց համագործակցության ընթացքում հայտնվել են օրիգինալ նկարներ, որոնք մեծ պահանջարկ ունեն:
Նկարչուհի Միկա Անգելա Հենդրիքսը նկարելիս է եղել իր ալբոմում, երբ նրան մոտեցել է չորսամյա դուստրը: Որոշ ժամանակ աղջիկն ուսումնասիրել է մոր էսքիզները, իսկ հետո սեփական օգնությունն է առաջակել:
Սկզբում Միկան կտրականապես մերժել է, բայց մի քանի րոպեից համաձայնել է: Հենդրիքսի խոսքերով՝ ինքը ոչ մի վայրկյան չի փոշմանել կայացրած որոշման համար, քանի որ համագործակցությունը լավ արդյունքներ է ունեցել:











































