Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը չեն հայտնվել Չեմպիոնների Լիգայի` իրենց թիմերի հայտացուցակներում:
Էսյենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Ռեալ»-ի կազմում, իսկ Անգլիայի առաջնության ներկա խաղարկությունում դեռևս ոչ մի խաղի չի մասնակցել:
Իսկ Ֆլետչերը լուրջ վնասվածքի պատճառով նախորդ մրցաշրջանում կարողացել է անցկացնել ընդամենը 10 հանդիպում:








































