Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտնել է, որ հանդիպումից առաջ և դիմակայությունների ժամանակ ուշադրություն չի դարձնում իր հակառակորդների պատրաստվածության մակարդակի վրա:
«Հավանաբար, հակառակորդներիս վրա ազդում է այն, որ հանդիպումից առաջ առաջ նրանք 5 սեթից բաղկացած մրցակցություններ են անցկացնում US Open-ի շրջանակներում: Սակայն ես ուշադրություն չեմ դարձնում իմ հակառակորդների պատրաստվածության մակարդակի վրա:
Առաջին հերթին ես տրամադրված եմ խաղիս ուղղությումբ: Ինձ անհանգստացնում է իմ մակարդակը, ոչ թե նրանք, ում դեմ ես կորտ եմ դուրս եկել»,- ԱՄՆ-ի Բաց առաջնության պաշտոնական կայքը մեջբերում է թենիսիստի խոսքերը:












































