Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Ում օգտին էլ քվեարկեք, ձեր կողքին ենք. Սերժ Թանկյանը և Արսինե Խանջյանը կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները դիտարկելու համար Սփյուռքից Հայաստան ժամանած հայտնի հայերը քաղաքացիներին կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին և տեր կանգնել իրենց քվեին: Մարտի 31-ին  կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդգծեց, որ մեծ պատիվ է իր համար լինել Հայաստան ում և դիտորդական առաքելություն իրականացնելու ճանապարհով մասնակցել ընտրություններին: «Մեր նպատակն առաջին հերթին հայ ժողովրդին ոգեշնչելն է, որպեսզի գնան և քվեարկեն: Ընտրություններին չմասնակցելը ես ճիշտ տարբերակ չեմ համարում: Ես հավատում եմ, որ ժողովուրդն է ուժը և ժողովուրդն է տերն այս ամենի: Ում օգտին էլ որ դուք քվեարկեք, մենք մինչև վերջ ձեր կողքին ենք լինելու: Անպայման մասնակցեք ընտրություններին, տվեք ձեր ձայնն այն կուսակցությանը, այն դաշինքին, որի գաղափարները ձեզ հոգեհարազատ են»,- նշեց Թանկյանը:

Սերժ Թանկյանը հավելեց, որ իրենք Հայաստանում ընտրությունները դիտարկելու քայլով որևէ շահ չեն հետապնդում, անկուսակցական են և անկողմնապահ: «Մեզ համար կարևոր է հայ ժողովրդի կամքը, մեզ համար կարևոր է, որպեսզի մարդիկ այդ օրը գնան և արտահայտեն իրենց կամքը»,- ընդգծեց նա:

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն էլ ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գիտակցել, որ իրենց ձայնը կարող է լինել փոփոխության ձայն: «Մի մտածեք, որ ձեր ձայնն անիմաստ է: Անպայման մտածեք, որ ձեր ձայնը իմաստ ունի: Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա, որ իր մասնակցությունն ընտրություններին շատ կարևոր է»,- նշեց Խանջյանը:

Նա հերքեց խոսակցությունները, թե իրենք սատարում են կոնկրետ քաղաքական ուժի: Նա հավաստիացրեց, որ որևէ մեկը չի կարող ապացուցել, որ իրենք որևէ կուսակցության են սատարում կամ աշխատում են որևէ քաղաքական ուժի հետ: Արսինե Խանջյանը լրագրողներին ևս կոչ արեց չհավատալ նման լուրերին և ժամանակ չտրամադրել դրանց, քանի որ չեն կարողանալու գտնել ապացույցներ մի բանի մասին, որը գոյություն չունի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում