«Ընտրակաշառքներ բաժանելու առումով այս տարին ռեկորդային է, երեք կուսակցություն, դրած բաժանում են, безбожний: Ամենախայտառակ բանը այն է, որ սահմանամերձ գյուղում կաշառք է բաժանվում, որ բանակում, սահմանին կանգնած զինվորին ընտրակաշառք են տալիս ու պահանջում, որ մյուս ութ բյուլետենները հանեն քվեախցից: Ես դա համարում եմ խայտառակություն:
Եվ ամենամեծ խայտառակությունն այն է, որ ընտրակաշառք են առաջարկում և ասում են՝ ձայնդ կտաս ՀՀԿ այսինչ թեկնածուի օգտին և պահանջում են ձեռքը դնել Աստվածաշնչի վրա և երդվել, որ չեն խաբի: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոնյանը՝ հավելելով, որ այս մարդիկ կորցրել են իրենց բարոյական արժեքները և ընտրակաշառք առաջարկելով՝ բարոյազրկում են հայ մարդուն:
Մանրամասները՝ տեսանյութում: