Կոնվերս Բանկն իր 20-ամյակի շրջանակներում առաջարկում է «20 Շանս» նոր ավանդը` նախատեսված միայն ֆիզիկական անձանց համար:
Ավանդի նվազագույն 20 000 ՀՀ դրամ չափը հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ երաշխավորված տոկոսային եկամուտ, այլև շահել հավելյալ գումար՝ անցկացվող խաղարկությունների միջոցով:
Առաջին խաղարկությունը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 1-ին: Շահումային ֆոնդը կազմում է նախադեպը չունեցող 2 000 000 ՀՀ դրամ: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հասցրել ներդնել «20 Շանս» նոր ավանդը, տեղեկացնում ենք, որ առաջին խաղարկությանը մնացել է ընդամենը 3 շաբաթ:








































