Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի դեմ արտագնա խաղում դուբլի հեղինակ է դարձել, իսկ թիմը հաղթել է 1:2 հաշվով:
Մխիթարյանի երկրորոդ գոլը, որն առանձացավ իր գեղեցկությամբ, ընդգրկվել է Բունդեսլիգայի 4-րդ տուրի լավագույն 5 գոլերի թվում:
Այժմ լավագույն գոլի որոշման նպատակով Բունդեսլիգայի պաշտոնական կայքում ընթանում է քվեարկություն, որը կտևի մինչև կիրակի օրը:







































