Շոտլանդացի ֆուտբոլային հանրահայտ մասնագետ Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակեսագրականը լույս կտեսնի 2013թ. հոկտեմբերի 24-ին:
72-ամյա մասնագետը 27 տարի գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը (1986-2013թթ)՝ նվաճելով ավելի շատ տիտղոսներ, քան ակումբը ուներ նախորդող 100-ամյա պատմության ընթացքում:
2013թ. մայիսի 8-ին Ֆերգյուսոնը հայտարարեց իր մարզչական կարիերան ավարտելու մասին: Ինչպես գիտեք, Ֆերգյուսոնի վերջին մրցաշրջանը «Յունայթեդ»-ի գլխավորությամբ նույնպես չեմպիոնական էր Պրեմիեր Լիգայում:








































