Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականը` Պոլ Կլեմենտը հայտնել է թիմի նորեկ Գարեթ Բեյլի հեռանկարների մասին:
««Ռեալ»-ի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար մրցակցությունը շատ մեծ է: Այնպես որ որևէ մի ֆուտբոլիստ չի կարող իրեն երաշխավորված զգալ: Այդ թվում նաև Բեյլը: Անչելոտին հստակ ծրագիր ունի Գարեթի վերաբերյալ, սակայն ամեն ինչ կարող է փոխվել:
Կարլոն ճկուն մարզիչ է, նա կարող է կիրառել ֆուտբոլիստների հնարավորությունները տարբեր գծերում: Տեսնենք, թե ինչպես կընթանան նորեկի մարզումները, ինչի հետ էլ կապված է «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը նրա մասնակցությունը»,- Goal. com-ը մեջբերում է Կլեմենտի խոսքերը:








































