Իսպանացի հայտնի լրագրող Խոսեպ Պեդրերոլը հայտնել է, ո Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ` Պորտուգալիայի հավաքականից վերադառնալուց հետո: Այդ մասին հայտնում է Intereconomia.com-ը:
Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում պորտուգալացիները սեպտեմբերի 6-ին խաղալու են Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ, իսկ այնուհետև ընկերական խաղ են անցկացնելու բրազիլացիների դեմ:
28-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է դեռևս 2 տարի: Նոր պայմանագրի համաձայն` Քրիշտիանուի տարեկան աշխատավարձը 15 մլն եվրո կկազմի: Այն ուժի մեջ կլինի մինչև 2017/18 թվականների մրցաշրջանի ավարտը:






































