Գերմանիայի հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆֆի կարծիքով` Մեսութ Օզիլը կարող է հաջողությունների հասնել Լոնդոնի «Արսենալ»-ում:
«Ուրախ եմ Մեսութի համար: Նա հիանալի ակումբ տեղափոխվեց: Այս քայլը կարևոր էր Օզիլի համար, մանավանդ, որ առջևում աշխարհի առաջնությունն է:
Ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում: Երբ թիմն այլ մասնագետ է գլխավորում, ամեն ինչ փոխվում է: Դրանում ողբերգություն չկա: Հիանալի է, երբ Արսեն Վենգերի կարգի մասնագետը ցանկանում է տեսնել քեզ իր թիմի կազմում: Վստահ եմ, որ Վենգերի գլխավորությամբ Օզիլը նոր բարձունքների կհասնի»,- նշել է Բիրհոֆֆը:









































