Բելգրադի գերագույն դատարանը որոշում է կայացրել Հաագայում միջազգային քրեական դատարանին հանձնել գեներալ Ռադկո Մլադիչին, որը բոսնիական պատերազմի ժամանակ եղել է բոսնիացի սերբերի ղեկավարը: Նա մեղադրվում է ցեղասպանություն կազմակերպելու և զանգվածային սպանությունների մեջ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ռադկո Մլադիչի ձերբակալությունն իրականացվել է օրենքին համապատասխան, և նա ի վիճակի է պատասխան տալ ռազմական հանցագործությունների Միջազգային տրիբունալի առաջ», այսպիսի որոշում է կայացրել դատարանը:
Երեք օրվա ընթացքում Մլադիչը կարող է բողոքարկել այս որոշումը: Վերջնական որոշումը կայացնելու է Սերբիայի արդարադատության նախարարությունը, որը կարող է մինչև մեկ շաբաթ տևել:








































