Thursday, 30 05 2024
Հանգուցալուծու՞մ, թե համաեվրոպական պատերա՞զմ, ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմը» բարձրանում է
16:24
Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
16:23
ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը
Այս ամբողջը միջանքի, ռուս սահմանապահի և ռուսերենի պետական կարգավիճակի մասին է. հանրաքվեն է լուծումը
Չարաշահումներ «Քանաքեռ Զեյթուն» բուժկենտրոնում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
Ողջ ներուժը դրել՝ իշխանազավթում են ուզում անել. իրենց պայքարը չէ, ղեկավարվում են դրսից
15:59
ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր զեկույցում անդրադարձել Հայաստանի ցուցանիշներին
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 282 հազար 879 դրամ
Ծնողները երեխաներին տանում են մանկատուն, բայց պաշտոնապես չեն հրաժարվում. որդեգրման խնդիր է առաջանում
Ոստիկանության ծառայողները թիրախավորվում են․ տելեգրամում անձնական տվյալները տարածում
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե’ էթիկայի, թե’ վարքագծի, թե’ բանակցային կանոններ. ՄԻՊ
Շոկի մեջ էի, երբ Գալստանյանի ելույթը լսեցի. այս խոսույթով իր աջակիցները չեն ավելանա. Արսեն Թորոսյան
Կինոթատրոններում երեխաները 18 + ֆիլմեր են նայում՝ գործիքակազմ կա՞ պատգամավորը՝ ՄԻՊ-ին
15:45
Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել
15:30
Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի». Էրդողան
15:16
Նորարարության տոն՝ Հայաստանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի. հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հարցը. կլինե՞ն քննություն եւ պատասխանատվություն
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ
Մ6 ճանապարհը նոր էինք, չէ՞, կապիտալ նորոգել. Էլի մեր նախագծման կուլտուրայի հարցն է. վարչապետ
ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
14:15
Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
«Ոստիկանները պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ». ՄԻՊ

ՊԵԿ փոխնախագահն առանձնացնում է հարկային և մաքսային բարեփոխումների առաջին փուլի ձեռքբերումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների առաջին փուլի արդյունքներում որոշակի ձեռքբերումներ է առանձնացնում:  Մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջին փուլում ներդրվել է ինքնազբաղված անձանց համար առավել արտոնյաÕ ¬ պայմանների սահմանում, օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակների ընդլայնում, հարկային ստուգումների առավել հասցեական և առավել արդյունավետ դարձնելու նպատակով 6 ամսվա ընթացքում հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշների վերանայում, հարկային և մաքսային վարչարարության իրականացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով գործընթացի պարզեցում և ամբողջական անցում հաշվետվության էլեկտրոնային համակարգին, փաստաթղթաշրջանառության մակարդակի բարձրացում և մաքսային ընթացակարգերի հետ կապված ծրագրային դրույթներ:

Նրա խոսքով` ինքնազբաղված անձանց մասով ընդունվել է համապատասխան օրենք և նրանք ազատվել են հարկային պարտավորություններից և շուրջ 1500 սուբյեկտներ արդեն իսկ օգտվում են այս համակարգից:

«Այն ունի նպատակ հասնել այնպիսի իրավիճակի, որ ինքնազբաղված անձինք դառնան գործատուներ: Կարծում ենք, այս մեխանիզմը նպաստելու է դրան: Օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակների ընդլայնման գործիքակազմը նպաստել է, որ շուրջ 50 տոկոսով ավելանա առևտուրը: Այսինքն` եթե անցած տարի շուրջ 480 մլն դրամ գումար ենք վերադարձրել, ապա մեր այս մեկ ամսվա հաշվարկներով տեսնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտներից շուրջ 50 տոկոսով գնումներն ավելացել են: Հարկային ստուգումներն առավել հասցեական և առավել արդյունավետ դարձնելու նպատակով 6 ա մսվա ընթացքում հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշների վերանայումը հնարավորություն է տալու բացառել սուբյեկտիվ դրսևորումները: Այստեղ մարդկային գործոնը բացառվում է»,- ասաց Միրումյանը` հավելելով, որ փաստաթղթերի դուրսգրման առումով կարելի է արձանագրել շուրջ 25 տոկոսի բարելավում, ինչի արդյունքում մի քանի ամիսների ընթացքում հաջողվել է շուրջ 720 մլն դրամ լրացուցիչ գումար ուղղել պետբյուջե:

ՊԵԿ փոխնախագահի խոսքով` գործնականում կարևոր են նաև մաքսային ընթացակարգերի հետ կապված ծրագրային դրույթները, մասնավորապես՝ մաքսային արժեքների որոշումները, որի արդյունքում ներկայումս ՀՀ ներմուծվող ապրանքների 60-65 տոկոսի հայտարարագրումը կատարվում է և մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով և հիմք են ընդունվում արտահանման երկրից ստացած համապատասխան փաստաթղթերը: Նրա հավաստմամբ` այս գործիքակազմը տալիս է նվազ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն, ժամանակային խնայողություն և հարմարավետություն մաքսային հայտարարագրում իրականացնելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում