Saturday, 15 06 2024
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ադրբեջանը շարունակում է կեղծել. ԵՄ դիտորդների արձանագրումն ու Երեւանի անհրաժեշտ հիշեցումը
Սպասվում է կարճատև անձրև
Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան
27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
01:00
Ռոյթերս. Պենտագոնի աշխատավարձի գաղտնի հակավաքսային արշավը Քովիդ 19-ի համաճարակի ժամանակ՝ների, Ռոյթերսի փոխանցմամբ՝ Թրամփի եւ Բայդենի խոսնակները չեն մեկնաբանել տարածված տեղեկությունը։

Բաքվի վտանգավոր «հնարքը». խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի խրախուսում

Խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցված են, կարեւոր է պարզապես դրանք «վերարտադրել» պայմանագրի տեքստում, Երեւանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա արձագանքել է հարցին, թե Երեւանն ինչպես է վերաբերում նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի համաշշխարհային վեհաժողովի շրջանակում պայմանագիր ստորագրելու մասին հնարավորության մասին Բաքվից հնչած հայտարարությանը: Իսկ այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր կարծիքով համաձայնեցվածծ սկզբունքները պայմանագրում «վերարտադրելու» աշխատանքը հնարավոր է անել արագ: Սակայն հիշում ենք, թե պաշտոնական Երեւանը քանի անգամ է հայտարարել մինչեւ տարեվերջ պայմանագիր կնքելու հնարավորության եւ պատրաստակամության մասին: Պայմանագիրը սակայն չի կնքվում, որովհետեւ դրա ցանկությունը չունի Բաքուն՝ նվազագույնը: Այսօր էլ, ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը ռեպորտաժներ է պատրաստում Տավուշի սահմանից, այսպես ասած «վերադարձրած գյուղերից», որոնցում բաց տեքստով խոսում են Հայաստանի զինուժի հանդեպ գերակա բարձրունքների տիրանալու եւ Հայաստանի խոցելիության հարցում նոր հնարավորություններ ձեռք բերելու մասին:

Ասել, թե սա Բաքվի ներքին սպառման համար է, կնշանակի զբաղվել ինքնախաբեությամբ, որովհետեւ Ալիեւն ընդամենը երեք ամիս առաջ է «շռնդալից վերընտրվել», եւ թերեւս այսօր կարիք չունի ներքին սպառման համար այդպիսի «շռնդալից ռազմական հաջողություն» ներկայացնել Տավուշի սահմանագոտում տեղի ունեցածը: Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչու՞ է Բաքուն անում այդպես: Չէ՞ որ դրանով նա ըստ էության նաեւ բավականին բարդացնում է Հայաստանի վարչապետի վիճակը, որը Հայաստանի հանրությանը փորձում է հավաստիացնել, որ Տավուշի պայմանավորվածությունը եւ դրա ներքո եղած սկզբունքները Հայաստանի անվտանգության, խաղաղության մասին են: Ադրբեջանը փաստորեն իր վարքագծով ցույց է տալիս, որ դա խաղաղության մասին չէ, որ ինքը ոչ թե խաղաղության քայլ է արել, այլ ձեռք է գցել ռազմավարական դիրք՝ ապագա պատերազմի համար:

Բաքուն իհարկե այդպես գուցե փորձում է իր «յուղը» լցնել Հայաստանի ներքաղաքական «կրակին»: Բայց դա եւս վկայում է, որ խաղաղությունը չի մտնում Ադրբեջանի նպատակների մեջ, իսկ Կլիմայի վեհաժողովի շրջանակում փաստաթուղթ ստորագրելու «միտքը» Ադրբեջանը հղացել է դրա արտաքին աջակցություն ստանալու համար: Առավել եւս, որ այդօրինակ միտք առաջին անգամ հնչել էր ամիսներ առաջ՝ Կլիմայի նոյեմբերյան վեհաժողովի թեմայով միջազգային հավաքին Բրիտանիայի վարչապետ Սունակի հղած ուղերձում, որտեղ նա նշում էր, թե լավ կլինի, որ պայմանագիրը ստորագրվի մինչեւ համաժողով:

Բաքուն ըստ ամենայնի մտադիր է այդ «խաղաղասիրական» «գաղափարը» զարգացնել եւ Cop29-ի համատեքստում միջազգային ճնշման միջավայր ստեղծել Հայաստանի շուրջ, ճնշող մթնոլորտ, թեկուզ պարզապես ակնկալիքներ ձեւավորելու տեսքով: Երեւանի համար բարդ է հակադրվելը, որովհետեւ այդ դեպքում կա «ապակառուցողականության» տպավորության ռիսկ: Մինչդեռ, Երեւանը փորձում է իր կարողությունների չափով դիմադրել հենց կառուցողականությամբ: Միջազգային դերակատարները չպետք է տրվեն ակնկալիքների ձեւավորման միջոցով Երեւանի հանդեպ ճնշման մթնոլորտ ստեղծելու  Բաքվի հնարքին: Ավելին, Կլիմայի վեհաժողովը Բաքվի համար պետք է լինի ոչ թե հնարք բանեցնելու միջոց, այլ պատասխանատվություն սահմանող հանգամանք: Հակառակը կնշանակի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի խրախուսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում