Saturday, 15 06 2024
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ադրբեջանը շարունակում է կեղծել. ԵՄ դիտորդների արձանագրումն ու Երեւանի անհրաժեշտ հիշեցումը
Սպասվում է կարճատև անձրև
Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան
27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
01:00
Ռոյթերս. Պենտագոնի աշխատավարձի գաղտնի հակավաքսային արշավը Քովիդ 19-ի համաճարակի ժամանակ՝ների, Ռոյթերսի փոխանցմամբ՝ Թրամփի եւ Բայդենի խոսնակները չեն մեկնաբանել տարածված տեղեկությունը։

Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչև ռիսկերի վրա հիմնված կառավարում

Հայէկոնոմբանկի Խորհրդի անդամ, քարտուղար Լուիզա Պետրոսյանը խոսել է բանկի բաժնետոմսերի թողարկումների, դրանց գրավչության, ներքին հսկողության արդյունավետ մեխանիզմների և կորպորատիվ կառավարման սկզբունքների ամրապնդման մասին:

Վերջին տարիներին Հայէկոնոմբանկը պարբերաբար բաժնետոմսեր է թողարկում։ Առաջիկայում որևէ նոր թողարկում սպասվու՞մ է, և, ընդհանրապես, ի՞նչ սկզբունքով են իրականացվում բաժնետոմսերի թողարկումները։

Ճիշտ նշեցիք վերջին տարիների թողարկումների մասին: 2016թ. Բանկը որդեգրեց կապիտալն ավելացնելու քաղաքականություն՝ նաև ի հաշիվ բաժնետոմսերի պարբերաբար իրականացվող տեղաբաշխումների: Այդ ժամանակից ի վեր միայն բաժնետոմսերի տեղաբաշխումների հաշվին Հայէկոնոմբանկի կապիտալն ավելացել է մոտ 13 անգամ: Վերջին թողարկումների համար լրացուցիչ խթան հանդիսացան նաև օրենսդրական փոփոխությունները՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներդրված կապիտալի պահպանման և հակացիկլիկ բուֆերների տեսքով:

Միայն այս տարվա ընթացքում Բանկի հիմնադիր բաժնետերերի կողմից կապիտալն արդեն համալրվել է մոտ 7 մլրդ ՀՀ դրամով, ինչն ամուր հիմքեր է ստեղծում Բանկի հետագա դինամիկ զարգացման համար:

Նշեմ նաև, որ հունիսի 14-ից մեկնարկում է Հայէկոնոմբանկի սովորական բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը, որը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբերի վերջ: Տեղաբաշխման են ներկայացվել մոտ 2 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր, մեկ բաժնետոմսի արժեքը 5.360 ՀՀ դրամ է: Բաժնետոմսեր կարող են ձեռք բերել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք. բաժանորդագրության նվազագույն և առավելագույն մեծությունների սահմանափակումներ առկա չեն, այսինքն՝ հնարավոր է ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: Ի դեպ, անցյալ տարի Բանկի բաժնետերերի ժողովի կողմից որոշում էր ընդունվել սովորական բաժնետոմսերի բաժանման վերաբերյալ, ինչի արդյունքում ապահովվեց բաժնետոմսերի մատչելիությունը պոտենցիալ բաժնետերերի ավելի լայն շրջանակի համար:

Հայէկոնոմբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբաշխումներն իրականացվում են՝ խստագույնս հետևելով գործող օրենսդրությանը և զերծ մնալով բաժնետերերի իրավունքները որևէ կերպ սահմանափակելուց: Պարտադիր ապահովվում է ինչպես տեղաբաշխման, այնպես էլ Բանկի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը:

Բանկի նկատմամբ առկա լոյալության մասին ինքնին խոսում է բանկի բաժնետերերի քանակը: Այս ցուցանիշով Հայէկոնոմբանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը բանկային սեկտորում:

Բացի նրանից, որ բաժնետոմսը ներդրողին տալիս է կազմակերպության կառավարմանը մասնակցելու իրավունք, այն նաև եկամտի աղբյուր է: Որքանո՞վ է արդարացված Հայէկոնոմբանկի բաժնետոմսի ձեռքբերումը զուտ ֆինանսական տեսանկյունից:

Հունիսին կկայանա Հայէկոնոմբանկի բաժնետերերի տարեկան ժողովը, որի հաստատմանը Խորհուրդը ներկայացրել է 2023թ. արդյունքներով շահաբաժիններ վճարելու հարցը: Վերջին 9 տարիների ընթացքում բանկն անընդմեջ իրականացրել է շահաբաժինների բաշխում, իսկ շահույթի մնացած մասն ուղղել է Բանկի հետագա զարգացմանը՝ նպաստելով բաժնետերերի ներդրումների հետագա աճին:

Պատկերը պարզ է և տեսանելի. տարեցտարի Բանկն ունենում է կապիտալի կայուն հավելաճ, ինչը ներդրողին, բացի շահաբաժինները, թույլ է տալիս իր ներդրման դիմաց գեներացնել լրացուցիչ եկամուտ:

Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի գրավչության ևս մեկ բաղկացուցիչ է նրանց դիմաց վճարվող շահաբաժինների հարկման ենթակա չլինելը, քանի որ բաժնետոմսերը ցուցակված են ՀՀ ֆոնդային բորսայում:

Շահաբաժինների վճարման հարցում մշտապես առաջնորդվում ենք Բանկի հետագա արդյունավետ զարգացումն ապահովելու և բաժնետերերի շահերը հաշվի առնելու սկզբունքով:

Կորպորատիվ կառավարումը խոշոր ֆինանսական կառույցի արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիքներից մեկն է։ Ի՞նչ քայլեր են կատարվել Հայէկոնոմբանկում վերջին տարիներին՝ ուղղված կորպորատիվ կառավարման սկզբունքների ամրապնդմանը։

Հայաստանում Բանկն առաջիններից էր, որ սկսեց ներդնել կորպորատիվ կառավարման տարրերը: Այսօր Հայէկոնոմբանկն անընդհատ կատարելագործում է իր կորպորատիվ կառավարման համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ այն անհրաժեշտ բաղադրիչ է հանդիսանում շուկայում Բանկի մրցունակությունն ապահովելու համար: Բանկում ներդրված համակարգը թույլ է տալիս արդյունավետ կառավարել բաժնետերերի, Խորհրդի և Գործադիր մարմնի միջև հարաբերությունները:

Առաջնորդվելով կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձով՝ Բանկի Խորհրդի կազմում ներգրավված են անկախ անդամներ, ձևավորվել և գործում են խորհրդատվական ձայնի իրավունքով Խորհրդին կից հանձնաժողովներ՝ Աուդիտի, Կադրային քաղաքականության և Ռիսկերի:

Բանկի հաջողության գրավականներից մեկը ներքին հսկողության արդյունավետ մեխանիզմների առկայությունն է։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայէկոնոմբանկում այս ուղղությամբ։

Խորհրդի հիմնական խնդիրներից են ներքին հսկողության արդյունավետ համակարգի ներդրումը և կատարելագործումը, ռիսկերի կառավարման ռազմավարության, քաղաքականությունների հաստատումը և ռիսկի ախորժակի սահմանումը:

Հայէկոնոմբանկում արդյունավետ գործում են Ներքին աուդիտի, Ռիսկերի կառավարման, Համապատասխանության, Ներքին դիտարկումների (ՓԼ/ԱՖ դեմ պայքարի) և վարկերի մոնիտորինգի հսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, որոնց գործունեությունը կոչված է ապահովելու և բարձրացնելու Բանկի ընթացիկ գործունեության նկատմամբ կիրառվող հսկողությունը:

Կցանկանայի հատուկ անդրադառնալ Բանկում ռիսկերի կառավարման թեմային՝ առանձնացնելով ՓԼ/ԱՖ ռիսկի, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների հարցը:

Ռիսկերի կառավարման գործառույթի կարևորությունն ընդգծելու նպատակով Բանկում անցյալ տարի կատարվել են փոփոխություններ թե՛ կառուցվածքային առումով, և թե՛ ռիսկերի գնահատման գործիքներում և մոտեցումներում:

Ինչ վերաբերում է ՓԼ/ԱՖ ռիսկին, ապա Հայէկոնոմբանկն ավանդաբար աչքի է ընկնում ՓԼ/ԱՖ գծով հնարավոր ռիսկի նկատմամբ պահպանողական մոտեցմամբ՝ սահմանելով ռիսկի ախորժակի ցածր մակարդակ: Մերօրյա հրամայականով պայմանավորված՝ Խորհրդի կողմից հաստատվել և Բանկում խստագույնս պահպանվում են «Միջազգային պատժամիջոցներին համապատասխանության ապահովման» քաղաքականության դրույթները, ինչի վկայությունն է Հայէկոնոմբանկի ոչ ռեզիդենտ հաճախորդների թվի գրեթե փոփոխության չենթարկվելը հայտնի աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին: Ի դեպ, այդ փաստը հատուկ արձանագրվել է նաև Ֆիթչ միջազգային վարկանշային գործակալության զեկույցում: Միջազգային պատժամիջոցների հարցում Բանկի ղեկավարությունը միաձայն ընդունել է առավելագույն շրջահայցության սկզբունքը՝ գիտակցված հրաժարվելով ոչ ռեզիդենտների հետ գործարքների պոտենցիալ շահույթից: Բանկի կողմից ներդրված տեխնիկածրագրային լուծումները, որոնց կատարելագործման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, թույլ են տալիս ժամանակին բացահայտել և կանխարգելել ֆինանսական հանցագործությունները և պատժամիջոցների շրջանցման փորձերը:

Արտաքին և ներքին միջավայրի փոփոխություններին պատշաճ արձագանքելու, ինչպես նաև ռիսկերի կանխարգելումն ապահովելու նպատակով Բանկի ղեկավարությունը մշտադիտարկում է ռիսկերի զսպման մեխանիզմների կատարելագործման գործընթացը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում