Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի (մայիսի 23-ից գտնվում է նախնական կալանքի տակ) առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին հայտարարել է Մերաբիշվիլիի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին:
«Վերջին ժամանակներս Մերաբիշվիլիի առողջական վիճակը զգալիորեն վատացել է: Պետք է նշել, որ բանտի բժիշկները հետևում են նրա առողջական վիճակին, չնայած դրան՝ այն վատանում է, նա բողոքում է սրտից»,- Չիվիաշվիլիի խոսքերը մեջբերում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Փաստաբանի խոսքով՝ մոտակա ժամանակներս ինքը Մերաբիշվիլիին հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն կներկայացնի:
Մերաբիշվիլին մեղադրվում է ընտրողներին կաշառելու, ծառայողական լիազորությունները խախտելու, 2011թ. ցույցերը ցրելիս պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: