Հյուսիսկորեական միջուկային արձակումների հարցով ԱՄՆ-ի «ռազմավարական համբերությունը» սպառվել է։ Ասիական շրջագայության ընթացքում իր գործընկերների հետ բանակցությունների շրջանակում նման ազդանշան է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սպայսերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Պետքարտուղարը հստակ ազդանշան է ուղղել Հյուսիսային Կորեային առ այն, որ ռազմավարական համբերության քաղաքականությունն ավարտված է»,-ասել է նա լրագրողներին ճեպազրույցի ժամանակ և հավելել, որ ԱՄՆ-ը կոչ է անում Չինաստանին ավելի շատ ներգրավվել Հյուսիսային Կորեայի կողմից եկող միջուկային սպառնալիքի լուծմանը։
Ուրբաթ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասիական շրջագայության ժամանակ հայտարարել էր, որ Վաշիգտոնը չի բացառում ռազմական ընդհարումը Փխենյանի հետ, եթե Հյուսիսային Կորեան շարունակի սպառնալ Հարավային Կորեային և այնտեղ տեղակայված ամերիկյան ուժերին։