ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «պինդ ընկույզ»:
Թրամփին խնդրել են երկու բառով նկարագրել տարբեր քաղաքական գործիչների և շոումենների: Մասնավորապես, նրան հարցրել են՝ ինչպես կբնութագրի Պուտինին:
«Ես նրան չեմ ճանաչում, բայց նա հաստատ պինդ ընկույզ է: Չգիտեմ՝ նա ինչ է անում Ռուսաստանի համար, բայց ինչ-որ պահի մենք կիմանանք»,- ասել է Թրամփը: