Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Ազիզբեկովի հրապարակի մերձակայքում, կառուցվելու է նոր մարզադաշտ, որը տեղավորելու է 65,000 հանդիսական: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԱՖՖ) գլխավոր քարտուղար էլխան Մամեդովը:
Վերջինիս խոսքերով՝ մարզադաշտի կառուցման հիմնարկեքը տեղի է ունենալու հունիսի 6-ին՝ ադրբեջանական ֆուտբոլի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Դրան մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:
Բացի այդ, ներկա են գտնվելու 35 ֆեդերացիաների ներկայացուցիչներն ու ՈՒԵՖԱ-ի անդամ որոշ երկրների ֆեդերացիաների նախագահները:
Միջոցառման ժամանակ ներկայացվելու է 2012 թվականին Ադրբեջանում կայանալիք 17 տարեկան կանանց աշխարհի առաջնության լոգոտիպը: