Նավթի համաշխարհային գներն արագացրել են աճը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից բազային տոկոսադրույքի բարձրացման մասին որոշման հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հյուսիսծովյան Brent մակնիշի նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.85 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51.86 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը թանկացել է 2.41 տոկոսով՝ հասնելով 48.86 դոլարի։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բաց շուկաների կոմիտեն մարտի նիստի արդյունքներով բարձրացրել է բազային տոկոսադրույքը՝ տարեկան 0,5-0,75 տոկոսից դարձնելով 0,75-1 տոկոս։