Sunday, 28 04 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով

«Մի հատ կռիվ ա պետք, ուրիշ ոչ մի բան, զենք բաժանեք». վանաձորցիները` Րաֆֆի Հովհաննիսյանին

«Առանց կռվի հնարավոր չի էս ղեկավարությանը կտրել, չի լինի, արյամբ պիտի գրավենք: Մենք կմեռնենք, մեր էրեխեքն էլ նույն ձևով՝ սենց, քանի որ էդ կուսակցապետերդ չեք միանում իրար։ Երևանը եթե պայքարում ա, մենակ իրա քաղաքի համար, մեզ համար չի մտածում, ոչ մի արդյունքի չենք հասնելու: Մի հատ Երևան ա Հայաստանում, ու դուք էլ ընդեղ եք ապրում, չեք մտածում մեր մասին: Սուտ ա էս լրիվ զրիցները, սուտ ա: Մի հատ կռիվ ա պետք, զենք բաժանեք, էդ ա պետք, ուրիշ ոչ մի բան։ Խոսում-խոսում ենք, բայց կներեք, ռեալ չի ներդրվում»,- այսպիսի խոսքերով այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի մշակույթի պալատի բակում վանաձորցիները դիմեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, ում ամիսներ առաջ ընտրել էին երկրի նախագահ:

Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդի հետ վանաձորցիների հավաքն այսօր սակավամարդ էր` նրա նախընտրական և հետընտրական հանդիպումների համեմատությամբ:

Պատասխանելով վանաձորցիներին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, սակայն, որ չի խոստացել նրանց ակնթարթային փոփոխություններ: «Մինչ ընտրական շրջանի հիշո՞ւմ եք մեր հավաքը հենց այս դահլիճում, որտեղ Վանաձորի և Լոռիի ժողովուրդը ասավ, որ այո՛, ուզում ենք փոփոխություն, այո՛, ուզում ենք նոր Հայաստան, այո՛, ուզում ենք իրավունք և աշխատատեղ, և արժանապատվություն, և ուզում ենք իրական կյանքում։ Ես այդ հանձնառությունը վերցրեցի ձեր առաջ, որ պարտավոր ենք տեսնել այդ օրը, բայց մի բան կա, որ ես խոսք չարեցի, և դա այն է, որ մի օրով մի ակնթարթով, մի մարդով է լինում: Սա պայքար է՝ տևական»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ` պայքարը հաղթանակել է, և դրա արտահայտությունն այսօր երիտասարդների ու ազատամարտիկների` իրենց արժանապատվության ու արդարության համար բարձրացվող պահանջներն են:

«Էլի պիտի փոխենք, էսպես չենք թողնելու մեր երկիրը, բայց ինչու մինչև վերջ չտարանք, այդ մինչև վերջը գալու է, բայց այդ մինչև վերջը չի լինելու մեր երեխաների կյանքի գնով։ Ուրիշ ձևով ենք փոխելու: Ես մի շաբաթ առաջ Ազատության հրապարակում առաջարկեցի, որ ամեն մեկը թող հաղթահարի իր սեփական եսը, կուսակցականությունը, քաղաքացիականությունը, հասկանա, որ ժողովուրդը 80-ը 20-ի դիմաց փետրվար 18-ին փոփոխության համար քվեարկեց:

Փետրվարի 18-ին և ոչ մեկը չէր հավատում` ո՛չ քաղաքական ուժեր, ո՛չ սփյուռք, ո՛չ օտար պետություններ, ո՛չ Ռուսաստան, ո՛չ Ամերիկա, ո՛չ Եվրոպա։ Ժողովուրդը ընտրեց փոփոխություն, դա փաստ է, և բոլորը գիտեն, Սարգսյան Սերժը գիտի, մարզպետները, քաղաքապետերը, հրամանատարները, օտար նախագահները գիտեն, որ հայ ժողովուրդը համարում է, որ այս իշխանությունը օրենքից դուրս է: Ես դա չեմ կարող փոխել, որ իրենք գողացան ընտրությունը։ Մենք չունեցանք այն անհրաժեշտ կազմակերպվածությունը։ Որովհետև իմ թեկնածությունը ոչ թե կուսակցական էր, այլ քաղաքացիական էր, չունեի քաղաքացիական զանգվածը` կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք այսօր շատ ակտիվ են, բայց ապրիլի 9-ին չունեինք քաղաքացիական զանգվածը, պաշարը, չկար քվեն ի կատար ածելու ներուժը: Ապրիլի 9-ին պիտի զոհ չտայինք և զոհ չտվեցինք»,- իր ելույթում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում