Նորվեգիայի ռազմածովային ուժերի նավը Միջերկրական ծովում փրկել է 503 ներգաղթյալի՝ հայտնում է Associated Press-ը։
Զինվորականների տվյալներով՝ ռետինե նավակներում եղել են 358 տղամարդիկ, 29 կանայք և 116 երեխաներ։ Նրանցից շատերը վիրավոր են եղել։ Փրկարարական գործողության ընթացքում մահացել է 16-ամյա մի տղա, ով տառապել է լուրջ հիվանդությունից։
Նշվում է, որ երկու անձիք ձերբակալվել են մարդկանց առևտրի կասկածանքով և փոխանցվել իտալական ոստիկանությանը։







































