Dio Disciples խումբը համաշխարհային համերգային շրջագայության կմեկնի խմբի նախկին մեներգիչ, 2010թ. մահացած Ռոնի Ջեյմս Դիոյի հոլոգրամայով:
Երգչի հոլոգրաֆիկ պատկերի ստեղծմամբ զբաղվել է Eyellusion ընկերությունը, որին աջակցել է Դիոյի այրին և մենեջերը՝ Վենդի Դիոն: ԱՄՆ-ում համերգի ժամանակ արդեն օգտագործվել է երգչի հոլոգրաման և արժանացել հանդիսատեսի դրական արձագանքին:
Այժմ խումբը որոշել է համերգային շրջագայության մեկնել Դիոյի հոլոգրամայով:








































