«Փակ շուկան»` հուշարձանը աղճատված է, այսինքն` բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին»: Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքերով` օրակարգում հարցը դեռ պետք է մնա, մինչև փորձեն այլ լուծումներ գտնել: «Համենայնդեպս, չեմ կարծում, որ հարցը պետք է փակված մնա»,- ընդգծել է նա:
Լրագրողների հարցին, թե ինչու է այդ մասին բարձացվում հիմա, երբ արդեն շուկայում շինարարական աշխատանքներն ավարտվում են, Ն. Սարգսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ոչ մի նախագիծ չի հաստատել, նման նախագիծ բերվել է, սակայն մերժվել է, մերժվել է նաև այլ ատյանների, այդ թվում` Մշակույթի նախարարության կողմից: «Իսկ երբ քաղաքապետարանի այլ ծառայություններ ընթացքում շեղումներ են արձանագրել, տուգանել են, արդյունքում այդպես էլ մնացել է»,- ասել է նա:
Մանրամասները՝ Panorama.am–ում