Թուրքիայի իրավապահ մարմինները մինչև օրս ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ավելի քան 3500 գրոհայինի: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նա նաև նշել է, որ ահաբեկիչների ձերբակալության շնորհիվ կանխվել են սպանություններ և այլ հանցագործություններ: Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել ԴԱԻՇ-ի ավելի քան 50 հազար համախոհի անօրինական հատել սահմանը:
«Թուրքիայի դաշնակիցները և բարեկամները պետք է 100 անգամ մտածեն, նախքան որևէ գործողություն ձեռնարկելը: Նրանք պետք է որոշեն՝ ում հետ շարունակեն ուղին, Թուրքիայի, թե ահաբեկիչների»,-ասել է Յըլդըրըմը:









































