Samsung Electronics-ի նախկին ղեկավար Լի Չժե Յոնը, ով մեղադրվում է կաշառակերության մեջ, կապված Հարավային Կորեայի նախագահի շուրջ խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ, կալանքի ժամանակ կգտնվի 6 քառ․ մետր բանտախցում, որտեղ բացի մահճակալից կլինի նաև սեղան, աթոռ, լվացարան, զուգարան և հեռուստացույց, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը նշում է, որ նրան կթույլատրվի հեռուստացույց դիտել սովորական օրերին 7 ժամ, իսկ հանգստյան օրերին 11 ժամ: Արժե նշել, որ բանտախցում տեղադրված է LG հեռուստացույց, որը Samsung-ի գլխավոր մրցակիցներից է:
Նշվում է, որ սկսած 1938 թվականից հետո Լին ընկերության առաջին ղեկավարն է, որն ազատազրկվել է:







































