Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

«Մարտի 1-ն իրականում». Անձնական ողբերգությունից մինչև կոլեկտիվ ողբերգություն

«Մարտի 1-ն իրականում» խորագրով քննարկում-հանդիպման ժամանակ «Ալիք մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը կարծիք հայտնեց, որ բոլոր հարթակներում անհրաժեշտ է խոսել այն մասին, որ Երևանում պետք է լինի մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան, որպեսզի փողոցով անցնող երեխան ծնողին հարցնի՝ սա ինչ է,  ծնողները պատմեն դրա մասին։

«Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը կարծիք հայտնեց, որ մարտի 1-ից հետևություններ արվել են. «Ինձ համար գոյություն ունի մարտի 1-ից առաջ ու հետո Հայաստան։ Այսօր ապրում ենք ավելի բացահայտված Հայաստանում։ Նույն հուլիսյան Սարի թաղի դեպքերի ժամանակ, փառք աստծո, որևէ զոհ չեղավ, այն դեպքում, երբ զինված տղաներ էին այնտեղ։ Ես տեսնում եմ, որ մարտի 1-ին զոհված տղաների կյանքի գնով այսօր Հայաստանում իրավիճակ է փոխվել»:

«Մարտի 1-ի» գործով «Փաստահավաք խմբի» անդամ փաստաբան Սեդա Սաֆարյանն անդրադառնալով խմբի գործունեության դադարին՝ նշեց, որ ձախողումները պայմանավորված էին իրենց միջև առկա անվստահության և նպատակների միասնության բացակայությամբ. «Որքան էլ փորձեցինք փաստեր հավաքել, դրանց ճակատագիրը մինչև հիմա անհայտ մնաց, սակայն որոշակի պատկեր կարողացանք ստեղծել։ Փասատահավաք խումբն ավելի կարող էր անել, սպառված չէր, աշխատելու հնարավորությունը»։

Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշեց. «Մարտի 1-ն ինձ ու իմ ընտանիքի համար սև գարուն է։ Խոստացան, որ կբացահայեն, ով է սպանել իմ տղային, բայց մինչև հիմա գործը մնում է չբացահայտված։ Հավատում եմ, որ կգա ժամանակ ու անպայման մեղավորները կպատժվեն»։

«Անձնական ողբերգությունից մինչև կոլեկտիվ ողբերգություն է մարտի 1-ը, բայց սրանից զատ պետք է վերաիմաստավորել, որ սա մեր ժողովրդի, կամքի, ազատության, պայքարի օրն է։ Մարտի 1-ը պետք է լինի ոչ աշխատանքային օր, բայց ոչ թե սգո, այլև ազատության համար պայքարի օր»,- եզրափակեց Արսեն Խառատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում