ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր անդրադառնալով դիտարկմանը, որ գյուղտեխնիկայի խնդիր կա, որը խոչընդոտում է գյուղատնտեսական հողերի մշակմանը, նշեց, որ լիզինգային ծրագիր է շրջանառվում կառավարությունում. «Հենց որ հաստատվի, մենք սկսելու ենք էժան գներով, ցածր տոկոսային վարկերով գյուղտեխնիկա տրամադրել»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսությամբ զբաղվելը ռիսկային է, նախարարը հավաստիացրեց, որ սահմանամերձ գյուղերի համար հատուկ ծրագիր կմշակվի:
Մանրամասները՝ տեսանյութում:










































