Գերմանիայի նախկին նախագահ Քրիստինա Վուլֆի դեմ գործով առաջին նիստը այս տարվա նոյեմբերի 1-ին տեղի կունենա Հանովերի դաշնային դատարանում: Այս մասին հայտնել է դատարանի ներկայացուցիչ Սուզաննե Կյուբլերը: Նշենք, որ Վուլֆը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:
Վուլֆը կդառնա Գերմանիայի պատմության մեջ պետության նախկին առաջին ղեկավարը, ով դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Կյուբլերը նշել է, որ դատական կոլեգիան անհիմն է համարել դատախազության մեղադրանքների մի մասը: Արդյունքում դատավարությունը կանցկացվի ոչ թե կաշառակերության, այլ անձնական շահ ստանալու նպատակով ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքով:
Վուլֆը Գերմանիայի նախագահի պաշտոնը լքել է 2012-ի փետրվարին՝ ծառայողական դիրքի չարաշահման և շահույթ ստանալու կասկածանքով: Քննչական մարմինները նրա դեմ հետաքննությունն էին սկսել միանգամից մի քանի դրվագներով: