Tuesday, 16 06 2026
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը

Ռազմավարական նշանակության հակասություններ

Գրեթե ոչ մի կասկած չկա, որ իշխանական համակարգը ոչինչ չի հասկանում այն ամենից, ինչ ներկայումս կատարվում է ներքաղաքական դաշտում: Հազիվ թե Սերժ Սարգսյանն ասենք խորհրդարանականներին բացատրի, թե ինչ է ինքն անում, ինչ խաղի մեջ է ընդդիմության հետ, ինչ տրամաբանությամբ է ասենք բաց թողնում քաղբանտարկյալներին, կամ հայտարարում մարտի 1-ի գործի բացահայտման նոր թափի մասին: Սերժ Սարգսյանը երևի թե չունի և՛ դրա ժամանակը և՛ հավեսը ու նաև երևի թե ամենից լավ գիտե, որ համակարգին բան բացատրելը գրեթե անիմաստ է, քանի որ նրանց միայն մի հարց է հուզում՝ իրենց ունեցվածքի և դիրքի անձեռնմխելիությունը:

Ահա այդ պայմաններում ամենից հավանականն այն է, որ Սերժ Սարգսյանը նրանց պարզապես կասի՝ «ձեր ուզածը դա է, ուրեմն ես անում եմ այդ բանը, իսկ թե ինչպես եմ անում, արդեն ձեր գործը չէ»: Երևի թե հենց այդ կարգի շփումներ են եղել Սարգսյանի ու համակարգի միջև, այլապես ներկայիս ներքաղաքական գործընթացը պետք է որ խուճապի մատնած լիներ ասենք ամբողջ Հանրապետական կուսակցությանը, դրա շուրջ տեղավորված տարբեր ներիշխանական կլաններին ու խմբերին, դրանց շարունակություն հանդիսացող քրեական խմբավորումներին, հեղինակություններին: Չէ՞ որ այն գործընթացը, որ կա Հայաստանում, իր տրամաբանական շարունակության և ավարտի դեպքում հանգելու է այդ ամբողջ համակարգի կազմաքանդմանը: Դա կա՛մ ընդդիմությունը կանի, կա՛մ Սերժ Սարգսյանը: Մեծ հաշվով, եթե արդյունքը ձեռք է բերվում, ապա արդեն նշանակություն չունի, թե ով արեց: Հետևաբար, իշխանական համակարգը կարծես թե որևէ կերպ չի հավատում, որ գործընթացն ունենալու է տրամաբանական շարունակություն: Կամ էլ, իշխանական համակարգ, որպես այդպիսին, պարզապես գոյություն չունի:

Եվ այստեղ ըստ էության կարող է լինել բավական նուրբ մի իրավիճակ: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանն ըստ էության աչքի էր ընկնում ներիշխանական հակասություններով, ինչը չկար ասենք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Այդ հակասությունները հիմնականում վերագրվում էին այն հանգամանքին, որ առկա է իշխանության անցում Քոչարյանից Սարգսյանին, ու այդ անցման շրջանում կարող են շահերի բախումներ առաջանալ, մինչև որ համակարգը կհարմարվի նոր նախագահին և նոր կանոններին: Սակայն անցել է երեք տարի, իսկ ներիշխանական միատարրություն այդպես էլ դե ֆակտո չի ձևավորվում: Եվ շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանն այս «կազմակերպված քաոսը» ներիշխանական համակարգում ապահովում էր ոչ թե անկարողությունից, այլ պարզապես ռազմավարական հաշվարկներից ելնելով:

Ի՞նչն է բանը: Սերժ Սարգսյանը ծայրահեղ լարված իրավիճակում ստանձնելով իշխանությունն ու ըստ էության հայտնվելով Արևմուտքի խաչաձև ճնշումների տակ, հստակ հասկացավ, որ 2008 թվականին իշխանությունը թույլ է տվել մի բան, որն անդառնալի է դարձրել վերադարձն այսպես ասած հետընտրական իրավիճակին և անհրաժեշտ է լինելու վաղ թե ուշ ձևավորել որակապես նոր ստատուս-քվո: Նա անշուշտ քաջ կգիտակցեր, որ դա ենթադրում է համակարգային շահերի լուրջ ոտնահարում, ինչը իհարկե չափազանց վտանգավոր և ռիսկային կլիներ իշխանության միատարրության դեպքում: Ահա թե ինչու Սերժ Սարգսյանին ռազմավարական տեսանկյունից առավել անհրաժեշտ էր ներիշխանական հակասություններով լեցուն համակարգը, որը որակապես նոր ստատուս-քվոյի ձևավորման անխուսափելի խնդրի լուման հարցում էապես կնվազեցներ այդ լուծման հանդեպ համակարգային դիմադրության հնարավորությունը, ելնելով առկա շահերի բախումների իրավիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում