Մարսելի բնակիչները համացանցում տեղադրել են միջնորդագիր, որում Բեթմենին կոչ են արել զբաղվել քաղաքում վերջին շրջանում հանցավոր ակտիվության աճի խնդրով: Օգոստոսի 26-ի դրությամբ փաստաթուղթն արդեն ստորագրել է 3000 մարդ:
Միջնորդագրի տեքստում ասվում է՝ ժամանակն է, որ քաղաքական գործիչները վերջ տան դատարկ խոսքերին: «Քաղաքը գործողություններ է պահանջում»,- գրել է փաստաթղթի հեղինակը:
Մարսելի շատ բնակիչներ քննադատաբար են մոտենում քաղաքում իրավիճակի բարելավման ֆրանսիական իշխանությունների փորձերին՝ գրում է Sky News-ը: Այդ միջերկրածովյան քաղաք-նավահանգիստ է ուղարկվել հավելալ 130 ոստիկան՝ փողոցներում պարեկելու համար: Բացի ադ, սպանությունների հետաքննման համար ժամանել է 24 քննիչից կազմված խումբ:
Վերջին շրջանում Մարսելում դիտվում է բռնի հանցագործությունների թվի աճ: Տարեսկզբից այնտեղ կատարվել է 13 սպանություն:
Ոստիկանությունում հանցավորության մակարդակը կապում են քրեական խմբավորումների գործունեության հետ, որոնք զբաղվում են թմրանյութերի փոխադրումներով ու տարածմամբ:









































