Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

20-ամյա Թովմասը 100 հազար պարտքը չվերադարձնելու համար որոշել էր ուրագով սպանել Հայկանուշին

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ընթանում է Թովմաս Վարդանյանի գործի դատավարությունը:

Դատարանը բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Պետրոսյանի միջնորդությունը և գործով նշանակել է կրկնակի հանձնաժողովային ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:

20-ամյա Թովմասն աշխատում էր սրճարանում: Նույն սրճարանում էր աշխատում նաև Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշը, ումից Թովմասը պարտքով 100 հազար դրամ էր վերցրել:

Նախաքննական մարմինը Թովմասին մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով այն բանի համար, որ Հայկանուշից վերցրած 100 հազար դրամ պարտքը վերջինիս պահանջից հետո չվերադարձնելու, նյութական օգուտ ստանալու ձգտումով ցանկացել էր սպանել պարտատիրոջը:

2013 թվականի հունվարի 21-ին Թովմասը Հայկանուշին առաջարկել է աշխատանքի ավարտից հետո միասին գնալ Ազատաշեն գյուղում բնակվող իր ընկերոջ տուն՝ գումարը վերցնելու: Հայկանուշը ոչինչ չի կասկածել, վստահել է նրան ու գնացել:

Ժամը 22-ի սահմաններում Ազատաշեն-Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտում, նախապես իր հետ վերցրած, պայուսակում պահած ուրագով Թովմասը բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկանուշի գլխի շրջանին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Տեսնելով, որ, չնայած գործադրած ջանքերին, չի կարողանում սպանել Հայկանուշին, Թովմասը ձեռքերով փակել է նրա շնչառական ուղիները, փորձել է շնչահեղձ անել: Հայկանուշն ուշագնաց է եղել: Թովմասը կարծելով, թե վերջապես սպանել է կնոջը՝ հեռացել է դեպքի վայրից:

2013 թվականի հունվարի 24-ին Թովմաս Վարդանյանը Մասիսի քննչական բաժանմունքի քննիչի կողմից ներգրավվել է որպես հարուցված քրեական գործով մեղադրյալ:

Հունվարի 25-ին նա դատարանի որոշմամբ տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնում՝ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության ենթարկվելու համար:

Հանձնաժողովի կողմից 2013 թվականի փետրվարի 21-ին տրված եզրակացության համաձայն՝ Թովմաս Վարդանյանը ճանաչվել է մեղսունակ: Հաշվի առնելով նրա մոտ առկա խանգարումները՝ մասնագետները խորհուրդ են տվել, որ Վարդանյանը գտնվի նյարդահոգեբույժի հսկողության տակ:

Սակայն հուլիսի 25-ին Վարդանյանի շահերի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ կրկնակի հանձնաժողովային դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակելու մասին՝ պատճառաբանելով, որ նախորդ փորձաքննության եզրակացությունը կասկածներ է հարուցում:

Փորձաքննվողի մոտ ի հայտ բերված խանգարումների պատճառով նա ժամանակին ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից:

Ըստ պաշտպանի՝ Թովմասը չի հիշում կատարած հանցանքը, դրա հետևանքները, նրա առողջական վիճակը դատական քննության ընթացքում ավելի է վատացել:

Դատարանը նկատի է առել, որ ամբաստանյալ Թովմաս Վարդանյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե մեղսագրվող դեպքի հանգամանքներն ընդհանրապես չի հիշում: Նման պահվածքը դատարանի մոտ կասկածներ է հարուցել ամբաստանյալի հոգեկան վիճակի լիարժեքության վերաբերյալ, բացի այդ, նախկին փորձաքննության ժամանակ փորձագետներին հարցադրում չէր արվել «ամնեզիայի» առկայության վերաբերյալ: Ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ Թովմաս Վարդանյանի նկատմամբ կրկնակի դատահոգեբուժական փորձաքննության անցկացումը պարտադիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում