Կիպրոսի արտգործնախարար Իոանիս Կասուլիդիսը հույս ունի, որ հանրապետությունում տեղակայված բրիտանական ավիաբազան առաջնային դեր չի խաղա Սիրիա ռազմական ներխուժման դեպքում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Ինձ մոտ տպավորություն է ձևավորվում, որ բրիտանական բազաները առաջնային դեր չեն խաղա»,- ասել է արտգործնախարարը և հավելել, որ ժամանակը ցույց կտա:
Կասուլիդիսը նաև հաղորդել է, որ Սիրիայի դեմ կոալիցիայի անդամ պետություններն իրեն հավաստիացրել են, որ իրենց կողմից «որևէ անակնկալ չի լինի»:
Երկուշաբթի Կիպրոսի պաշտպանությաւն նախարար Ֆոտիս Ֆոտիուն ևս հաղորդել է, որ հանրապետության կառավարությունը պաշտոնական տեղեկատվություն չի ստացել կղզում բրիտանական բազաների հավանական օգտագործման մասին՝ Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու համար: Բրիտանական մի շարք թերթեր հաղորդում են Կիպրոսի «Ակրոտիրի» ավիաբազայի բարձր ակտիվության մասին, որը կարող է օգտագործվել Սիրիային հարվածելու համար:
Մեծ Բրիտանիան կղզում պահպանել է երկու բազա՝ 1960թ. Կիպրոսին անկախություն շնորհելուց հետո: Այդ բազաներն ավանդաբար կիրառվում են տարածաշրջանում գործողությունների աջակցման, այլ ոչ թե մարտական գործողությունների համար:







































