Monday, 22 06 2026
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար

Վարչապետն անդրադարձել է վերահսկիչ պալատի բացահայտումներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում 2010 թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ կառավարության հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ նաև ԱԺ-ում Վերահսկիչ պալատի երեկ ներկայացրած հաշվետվությանը. «Ցավոք, մենք չենք օգտվել հարակից զեկույցով հանդես գալու մեր իրավունքից: Մեղավորները կպատժվեն, որ մեզ տեղյակ չեն պահել, որ մենք այդ իրավունքից օգտվենք, քանի որ մենք չափազանց կարևորում ենք Վերահսկիչ պալատի կողմից կատարված աշխատանքները և այն բացահայտումները, որոնք առկա են»,- ասաց Տ. Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարման ծառայությունը լուծարելու արդյունքում էր, որ «սկսվեցին փուլ առ փուլ բացահայտվել բոլոր կոռուպցիոն երևույթները»: «Երևան քաղաքի արդյունքներն ամփոփված և ներկայացված են դատախազություն. 500 էջից ավելի փաստաթղթեր են, որտեղ բացահայտված են այս բոլոր երևույթները։ Մենք 3 ամսվա ընթացքում պետք է ամփոփենք ստեղծված իրավիճակը: Խոսքն առաջին փուլում գնում է թոշակների վճարումների մասին, երկրորդ փուլում՝ սոցիալական նպաստների մասին: Այսօր արդեն իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կատարված աշխատանքների շնորհիվ էապես պարզեցվել են սոցիալապես անապահով ընտանիքների թիրախային խմբերի ընտրության ցուցանիշները, պարզեցվել է բյուրոկրատիան, որի արդյունքում 105 հազար ընտանիքներից ցուցանիշը հասցվել է 95 հազարի այն պարզ պատճառով, որ բացահայտվել են բազմաթիվ կեղծարարություններ փաստաթղթերի ներկայացման պարագայում:

Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում մեր համագործակցությունը Վերահսկիչ պալատի հետ. բոլոր հաշվետվությունները քննարկվում են, և Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված առաջարկությունները դառնում են կառավարության քննարկման առարկա: Մասնավորապես, կառավարության երեկվա նիստում Վերահսկիչ պալատի հետ համատեղ քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, և մենք փոխում ենք գործընթացները Համաշխարհային բանկի հետ վարկային ծրագրերի աշխատանքի առումով, մասնավորապես` ինչպես ենք ներկայացնում հայտեր տեխնիկական օժանդակության առումով, երբ վարկերի հաշվին մեր պետությունն ստանում էր տարբեր տիպի խորհրդատվություններ: Այսուհետև մենք դա պետք է ընդհանրապես բացառենք:

Երկրորդը` հանձնաժողովները, որ ստեղծվում են Հայաստանի Հանրապետությունում, որոնք հայտարարում են տենդերներ, որոնք սահմանում են որակական չափանիշներ, պատասխանատու են լինելու ոչ միայն ընթացիկ գործառույթներին հետևելու, այլև բովանդակության համար, որը նույնպես կարևոր երևույթ է: Եվ հետվարկային ծրագրերի իրականացման առումով մենք մտադիր ենք ներդնել պարտադիր աուդիտի անցկացման պահանջը, որպեսզի այդ ծրագրերն իրականացնողներն իմանան, որ հրապարակային քննարկվելու է ծրագրերի արդյունավետությունը:

Համենայնդեպս, մենք արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատի կողմից կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ընդունված որոշումները Հայաստանի Հանրապետությունում էապես կրճատում են կոռուպցիոն ռիսկերը: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ, իհարկե, կան բազմաթիվ կետեր, որոնք վիճահարույց են, և մենք այդ բանավեճը շարունակում ենք Վերահսկիչ պալատի հետ, քանի որ դեռևս գտնված չեն լուծումներ, որոնք կբավարարեն նաև գործադիր իշխանությանը՝ այս կամ այն գործառույթը կանոնակարգելու տեսակետից»,- նշեց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում